Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի գլխավոր օգնականը կոչ է անում Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) բացահայտել, թե ինչ կապեր ունի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ:
Քլինթոնի օգնականը մեղադրել է ՀԴԲ-ին կողմնապահության մեջ, այն բանից հետո, երբ դրա տնօրենը հայտարարեց նախկին պետքարտուղարի էլեկտրոնային նամակագրության գործը վերանայելու մասին: