Մատչելիության հղումներ

Իրաքը Թուրքիային արգելում է մասնակցել Մոսուլի համար մարտերին


Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայության դեմ բողոքի ցույց Բասրայում, 9-ը հոկտեմբերի, 2016թ․
Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայության դեմ բողոքի ցույց Բասրայում, 9-ը հոկտեմբերի, 2016թ․

Իրաքը հորդորում է Թուրքիային առճակատում չհրահրել: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին այն բանից հետո, երբ Թուրքիան տանկեր ու հրետանի է ուղարկել Իրաքի սահմանների մոտ՝ Մոսուլից ոչ հեռու:

Ալ-Աբադին հավելել է, որ պաշտոնական Բաղդադն արգելել է թուրքական ուժերին միանալ Մոսուլի ազատագրման համար «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարին:

«Եթե Թուրքիան մտնի ընթացիկ ճակատամարտերի մեջ, մենք նրանց հետ կվարվենք ինչպես թշնամու հետ», - հայտարարել է Իրաքի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG