Մատչելիության հղումներ

Սարիթաղցիներ գործով նախաքննությունն ավարտվեց


Կալանավորված սարիթաղցիների բարեկամները բողոքի ակցիա են անցկացնում նախագահականի առջև, արխիվ
Կալանավորված սարիթաղցիների բարեկամները բողոքի ակցիա են անցկացնում նախագահականի առջև, արխիվ

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում ավարտվել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 3 մեղադրյալների մասով նախաքննությունը։

Քննչական կոմիտեի լրատվական վարչության հաղորդմամբ, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 3 անձի` Ժ.Ավետիսյանին, Հ.Բոյաջյանին և Ա.Ադամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ):

Այսպիսով՝ նշված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 9 անձի, որոնցից 6-ի մասով նախաքննությունը, ինչպես տեղեկացրել ենք, ավարտվել և դատարան է ուղարկվել ավելի վաղ։

«2016 թվականի հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովելու նպատակով 2016 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մի խումբ անձինք, չենթարկվելով ոստիկանների՝ հասարակական կարգը պահպանելուն ուղղված օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ: Կիրառված բռնությունների հետևանքով իշխանության ներկայացուցիչ համարվող ոստիկանության ծառայողներին պատճառվել են մարմնական վնասվածքներ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG