Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր հայտարարել է, որ Սիրիայում ավելի երկար հումանիտար հրադադար հաստատելու շուրջ բանակցությունները հնարավոր է սկսվեն առաջիկա օրերին։
«Մենք այս շաբաթ կրկին կփորձենք համաձայնության գալ ավելի երկար հումանիտար հրադադար հաստատելու շուրջ։ Դեռ մեզ չի հաջողվել նման պայմանավորվածություն ձեռք բերել», - ասել է Շտայնմայերն արտգործնախարարությունում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։
Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ հումանիտար հրադադարի ընթացքում մասնավորապես պետք է հասցնել Հալեպի արևելյան հատվածից վիրավորներին տարհանել և բնակիչներին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել։