Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են այսօր ապամոնտաժել փախստականների ճամբարներից մեկը Կալե քաղաքում:
«Ջունգլի» անունով հայտնի ճամբարում մոտ 6.5 հազար միգրանտ է ապրում: Նրանց առաջարկվում է կա՛մ տեղափոխվել Ֆրանսիայում գործող՝ փախստականների համար նախատեսված պաշտոնական կենտրոններ և ապաստան հայցել, կա՛մ վերադառնալ իրենց երկրներ:
Ճամբարը փակելու մասին լուրերը անկարգությունների առիթ են դարձել «Ջունգլի»-ում: