Մատչելիության հղումներ

Ցույց կառավարության շենքի մոտ. քաղցրաշենցիները մթերված խաղողի գումարն են պահանջում


Քաղցրաշենցիներն այսօր առավոտից հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Նրանք ասում են, որ արդեն մեկ տարի է խաղողը հանձնել են Քաղցրաշենի գինու գործարան, սակայն մինչ օրս գումարը ստանալ չեն կարողանում։

«Ավելի հեշտ է վարչապետին խնդրենք, քան Ավետ Սարգսյանից [գինու գործարանի սեփականատեր] փող ուզենք, մենք իրան ենք խաղող տվել, բայց էդքան ռիսկ չունենք, որ իրանից փող ուզենք։ Արդեն զզվել ենք։ Հոկտեմբերն է՝ ոչ մի զանգ, զանգում ես, հարցերին չի պատասխանում, մեր բանկի փողերը մնացել են, չգտենք՝ ոնց լուծենք, վերջին վարիանտը սա է, թե վարչապետն օգնեց՝ օգնեց... Վարչապետին խնդրենք, թող մի երկու-երեք հոգի ընդունի, մեր սիրտը տրաքում ա արդեն», - ասաց ցուցարարներից մեկը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG