Մատչելիության հղումներ

Քերրի. Դեռևս պայմաններ չեն ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

Դեռևս պայմաններ չեն ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին։

«Այսօր աշխարհում կան մի քանի սառեցված հակամարտություններ, այդ թվում՝ ղարաբաղյան՝ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև, որոնց կարգավորման հնարավորությունները դեռևս չեն դիտարկվում, առաջին հերթին, որովհետև երկրի ղեկավարները պատրաստ չեն», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։

Նրա խոսքով, նման կոնֆլիկտները բարդ են, սակայն կարելի է դիտարկել դրանք՝ անցյալում թողնելու մեթոդները, եթե մարդիկ ընդունեն որոշ համալիր լուծումներ։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG