Պանաման դիմել է Միացյալ Նահանգներին՝ Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մատինելիին արտահանձնելու հարցով։
Մատինելին մեղադրվում է բյուջեի միջոցներով երկրի քաղաքացիներին ապօրինի հետևելու մեջ։
Նախկին նախագահը երկիրը լքել է 2015 թվականին և բնակություն հաստատել Մայամիում։
Ռիկարդո Մատինելին Պանամայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2009-ից 2014 թվականներին։