Այսօր առավոտյան Թել Ավիվի հիվանդանոցում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը։
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը Թել Ավիվի «Շեբա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել սեպտեմբերի 13-ին` գլխուղեղի կաթվածից հետո:
Շիմոն Պերես 92 տարեկան էր։ Նա երկու անգամ զբաղեցրել է Իսրայելի վարչապետի, 2007-ից 2014 թվականներին էլ՝ երկրի նախագահի պաշտոնը: