ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում արդեն մեկ շաբաթ է չեն դադարում բողոքի ցույցերը: Դրանց պատճառը ոստիկանների կողմից 43-ամյա սևամորթ տղամարդու սպանությունն է: Ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել ոստիկաններին:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ Շառլոտում արտակարգ դրություն է հայտարարվել: