Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի «Էլիզաբեթ» երկաթուղային կայարանի աղբամանի մեջ հայտնաբերված կասկածելի սարքն այսօր առավոտյան պայթեցվել է։ Քաղաքապետի խոսքով, այն պայթեցվել է հատուկ ռոբոտի օգնությամբ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սակրավորները նույն վայրում մոտ 5 պայթուցիկ են վնասազերծել։ Պայթուցիկով փաթեթը հայտնաբերվել է Մանհեթենում կիրակի օրը հնչած պայթյունից հետո։
Իշխանությունների խոսքով, փաստեր չկան, որ հայտնաբերված փաթեթն առնչություն ունենա ահաբեկչական որևէ խմբավորման հետ։