Սիրիայի ամբողջ տարածքում հրադադարի ռեժիմը, որի շուրջ պայմանավորվել էին Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, պահպանվել է երեկ ամբողջ օրվա ընթացքում, տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ իրավիճակը կտրուկ բարելավվել է, և որ ՄԱԿ-ը շուտով կկարողանա օգնություն հասցնել անգամ մինչև Հալեպի արևելք․ քաղաքի այս հատվածը ապստամբների վերահսկողության տակ է:
Սա Սիրիայում հրադադար հաստատելու արդեն երկրորդ փորձն է այս տարի: