Թուրքական կողմի նախաձեռնությամբ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։
Կողմերը հատուկ ուշադրության են արժանացրել Սիրիայի խնդիրը։ Կողմերը համաձայնել են շարունակել ջանքերը սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։