Մատչելիության հղումներ

Apple-ը կտրում է լարերը․ նոր iPhone-ը ականջակալների կցորդիչ չունի


Նոր iPhone 7-ը և չափսերով ավելի մեծ iPhone 7 Plus-ը կունենան ավելի կատարելագործված տեսախցիկ, նոր միկրոպրոցեսոր, կատարելագործված հիմնական մենյուի կոճակ և կլինեն ավելի ջրակայուն․ այս մասին Apple ընկերությունը հայտարարեց չորեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյում կայացած և ընկերության կայքում ուղիղ հեռարձակվող միջոցառման ընթացքում:

Թերևս ավելի հետաքրքիր է, թե ինչ չի ունենա նոր iPhone-ը․ ընկերությունը հրաժարվում է ականջակալների ավանդական կցորդիչից՝ այն փոխարինելով նոր «կայծակ» կցորդիչով, որը նախատեսված է բարձրորակ ձայն ստանալու համար և կամ առաջարկելով օգտվել անլար ականջակալներից՝ Apple AirPod-ներից:

Apple ընկերությունը նաև հրաժարվել է նվազագույնը 16Գբ ներքին հիշողությամբ մոդելից: Կվաճառվեն iPhone 7-երի 32, 128 և 256 գիգաբայթ հիշողությամբ տարբերակները: Սպառողները հնարավորություն կունենան գնել վարդագույն, ոսկեգույն, արծաթագույն, սև և փայլուն սև տարբերակներով:

Նոր iPhone-ները կվաճառվեն մոտավորապես նույն գնով, ինչ նախորդ մոդելները: ԱՄՆ-ում iPhone 7-ի ամենաէժան մոդելը՝ 32Գբ ներքին հիշողությամբ, կարժենա 649 ԱՄՆ դոլար:

XS
SM
MD
LG