Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին երեկ հայտարարել է, որ «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարին ուղղված ռազմական համագործակցության շուրջ պաշտոնական Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև բանակցությունները մոտենում են ավարտին:
«Առաջիկա օրերին մեր թիմերը կհանդիպեն, ու շատ հավանական է, որ ես և արտգործնախարար Լավրովը հանդիպում ունենանք», - ասել է Քերրին: