Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հիվանդանոցներից մեկում այսօր բռնկված հրդեհից 11 նորածին է մահացել, ավելի քան տասը՝ վիրավորվել, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի առողջապահության նախարարությունը։
28 կին և 7 երեխա տարհանվել են այլ հիվանդանոցներ։
Առողջապահության նախարարի խոսնակն ասել է, որ հրդեհի պատճառը հոսանքի կարճ միացումն է եղել, սակայն, հիվանդանոցի աղբյուրի պնդմամբ, կրակը բռնկվել է թթվածնի բալոնի պայթյունից։