Երեկ երեկոյան Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի, որը հուլիսի 17-ի վաղ առավոտյան Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելուց և երկու շաբաթ իր վերահսկողության տակ պահելուց հետո կիրակի օրը վայր դրեց զենքը և հանձնվեց իշխանություններին:
Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք: Նրանք պահանջեցին ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին, ով անազատության մեջ է զինված խմբին աջակցելու մեղադրանքով: