Թուրքիայի իշխանությունները երեկ ևս երկու բարձրաստիճան զինվորականների են ձերբակալել:
Գեներալները գլխավորում էին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի թուրքական ուժերը: Նրանք ձերբակալվել են Դուբայի միջազգային օդանավակայանում՝ Թուրքիայում զինված հեղաշրջման փորձին մասնակցելու կասկածանքով:
Հիշեցնենք՝ Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման ձախողված փորձի գործով ձերբակալվածների թիվը արդեն գերազանցում է 13 հազարը, շուրջ 60 հազար մարդ ազատվել է աշխատանքից: