Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այսօր քվեարկելու է հանրապետականների ներկայացրած մի օրինագիծ, որը կխաթարի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի՝ Իրանի հետ ստորագրած միջուկային համաձայնագիրը:
Ըստ այդ օրինագծի, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանվեն՝ ահաբեկչության նկատմամբ ցանկացած հովանավորչության կամ մարդու իրավունքների խախտման դեպքում, և կարգելվի Իրանի մուտքը Միացյալ Նահանգների ֆինանսական շուկա՝ ներառյալ դոլարի օգտագործումը:
Սպիտակ տունը սպառնացել է վետո կիրառել օրենքի նկատմամբ՝ հայտարարելով, որ դա կսպանի միջուկային համաձայնագիրը: