Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին վաղը երկօրյա պաշտոնական այցով կժամանի Մոսկվա: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Կրեմլը չի բացառել Քերրի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորությունը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի մայրաքաղաքում ԱՄՆ պետքարտուղարը քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Սիրիայի ճգնաժամը և Ուկրաինայի խնդիրը: