Toyota-ն և Uber-ը ռազմավարական գործընկերություն են ձևավորել, որի շրջանակներում ճապոնական խոշորագույն ավտոարտադրողը ներդրումներ է կատարելու Սան Ֆրանցիսկոյում գործող և տաքսի ծառայությունների ոլորտում հեղափոխություն իրականացրած ընկերության մեջ:
Uber-ը օնլայն ծառայություն է, որը մասնավոր անձանց հնարավորություն է տալիս տաքսի ծառայություն մատուցել՝ համընթացության և մեքենայից համատեղ օգտվելու սկզբունքով, հնարավորություն կստանա վարձով Toyota մակնիշի մեքենաներ տրամադրել իր ծառայություններից օգտվող վարորդներին:
Գործարքի վերաբերյալ Toyota-ի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ընկերությունը Uber-ի հետ «տվյալներ կփոխանակի՝ համապատասխան ոլորտներում երկու ընկերությունների կողմից իրականացվող հետազոտությունների արագացման նպատակով»:
Toyota-ի և Uber-ը գործակցությունը կարևորվում է այն առումով, որ ամերիկյան ընկերությունը փորձում է ստեղծել մեքենաների շարժակազմ, որը կկառավարվի իր կողմից ստեղծվող ավտոմատ կառավարման համակարգով:
Վերջերս հայտնի դարձավ, որ Toyota հետազոտական ինստիտուտը զբաղվում է Արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաների զարգացմամբ՝ ինքնակառավարվող մեքենաների և բնակարանային օգնական ռոբոտների ստեղծման ասպարեզներում: