Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ներողություն է խնդրել իր երկրի դոպինգային սկանդալի համար: Մուտկոն ասել է, թե ամաչում է ռուս մարզիկների փոխարեն, ովքեր խթանիչ են օգտագործել և խաբել են սպորտի համաշխարհային հանրությանը:
The Sunday Times բրիտանական թերթում հրապարակված հոդվածում նախարարը նշել է, որ Ռուսաստանը ձգտում է «մաքուր և արդար» սպորտի: Մուտկոյի խոսքով «լուրջ սխալներ է թույլ տվել ֆեդերացիան՝ մարմնամարզիկների և նրանց ղեկավարների մասնակցությամբ»:
Ռուսաստանի սպորտի նախարարը միևնույն ժամանակ թույլտվություն է խնդրել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար: