Մատչելիության հղումներ

Դոպինգային մեղադրանքներ՝ Սոչիի Օլիմպիադայում մեդալ նվաճած ռուս սպորտսմենների հասցեին


Ռուսաստանի հակադոպինգային գործակալության նախկին աշխատակից, ռուսաստանյան սպորտսմենների կողմից խթանիչների չարաշահումների մասին բարձրաձայնած Վիտալի Ստեպանովը CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2014-ին Սոչիում կայացած օլիմպիական խաղերում Ռուսաստանի 13 ոսկե մեդալակիրներից 4-ը խթանիչներ են օգտագործել։

Ստեպանովը պնդել է, որ Ռուսաստանի հակադոպինգային գործակալության նախկին տնօրեն Նիկիտա Կամաևը «Սոչիի ցուցակ» է ունեցել և ոսկե մեդալ նվաճած սպորտսմեններից 4-ի անունները եղել են այդ ցուցակում։

Այս հարցազրույցը կարող է էլ ավելի խորացնել Ռուսաստանում արգելված խթանիչների օգտագործման շուրջ ծագած սկանդալը։

Մոտ մեկ տարի առաջ Ստեպանովը նկարահանվել էր գերմանական հեռուստատեսությամբ ցուցադրված վավերագրական ֆիլմում, որը պատմում էր, թե ինչպես են ռուսաստանցի մարզիկները զանգվածաբար օգտագործում խթանիչներ: Այդ ֆիլմում հրապարակված փաստերը ավելի ուշ հաստատվեցին Համաշխարհային հակադոպինգային գործակալության իրականացրած հետաքննության արդյունքում, ինչի հետևանքով ռուս մարզիկները զրկվեցին թեթև աթլետիկայի ոլորտում միջազգային մրցույթներին, այդ թվում՝ 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։

Ռուսաստանի սպորտի նախագահ Վիտալի Մուտկոն «ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ ռուս մեդալակիրների վերաբերյալ Ստեպանովի մեղադրանքները հիմնված են զուտ ենթադրությունների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG