Ադրբեջանցի ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովային այսօր մրցանակ կշնորհվի ՄԱԿ-ի կողմից՝ «դժվար հանգամանքներում մամուլի ազատության նշանակալից ավանդի համար»:
ՅՈւՆԻՍԵՖ-ի Գիյերմո Կանո Աշխարհում մամուլի ազատության մրցանակը շնորհող հանձնաժողովը անցած ամիս է ընտրել «Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող Իսմայիլովային որպես հաղթող:
Մրցանակը, որի դրամական պարգևը 25 հազար դոլար է, ի պատիվ կոլումբիացի լրագրող Գիյերմո Կանո Իսազայի է, ով սպանվել է իր թերթի խմբագրատան առջև 1986 թվականին: