Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան». Ոստիկանությունը փորձում է ուժով լռեցնել բողոքի ձայնը


«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ու «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարում են, որ «ոստիկանությունը փորձում է ուժով լռեցնել բողոքի ձայնը»։

«Ոստիկանությունը խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ վարվեց ակնհայտ ապօրինի կերպով՝ անհամաչափ բռնության և բերման ենթարկելով ոչ միայն ակցիայի մասնակիցներին, այլև նրանց իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող այլ քաղաքացիներին», - ասված է միասնական հայտարարությունում։

Նրանք նշում են, որ ոստիկանության ծառայողները քաղաքացիների, այդ թվում՝ կանանց, նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու ժամանակ հաշվի չէին առնում, որ նրանց ձեռքերը շղթաներով կապած են, ինչի հետևանքով նրանք կարող են մարմնական վնասվածքներ ստանալ:

«Նոր Հայաստան» շարժման անդամներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի, ով Ամանորի գիշերվանից կալանավորված է ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով:

Ակցիայի ժամանակ 14 մարդ բերման ենթարկվեց։ Ակցիայի մասնակից Ռուզաննա Եղնուկյանը գլխի վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց, բժիշկները նրա վիճակը գնահատում են նորմալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG