Մատչելիության հղումներ

Քննիչը միջնորդել է կրկին երկարաձգել Գևորգ Սաֆարյանի կալանքը


Armenia - Gevorg Safarian, an activist of the Preparliament mouvement, Undated
Armenia - Gevorg Safarian, an activist of the Preparliament mouvement, Undated

Գևորգ Սաֆարյանի փաստաբանի կարծիքով, իրավիճակ է փոխվել:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել ևս մեկուկես ամսով երկարացնել Գևորգ Սաֆարյանի կալանքը: Ամենայն հավանականությամբ, մինչև շաբաթավերջ դատարանը որոշում կկայացնի, միջնորդությունը մերժելու դեպքում արդեն ապրիլի մեկին Գևորգը պետք է ազատության մեջ հայտնվի:

Դատախազի որոշմամբ, գործն այժմ նոր քննության փուլում է: Ընդդիամդիր ակտիվիստի փաստաբանը կարծում էր՝ վերջապես իրավիճակ է փոխվել, իրավապահները համոզվել են, որ կալանքի հիմքեր չկան:

«Մենք մտածում ենք, որ, ամեն դեպքում, դատախազի նման գործողություններից հետո, հավանաբար, վերաբերմունքը պետք է փոխված լինի, որովհետև ակնհայտ էր, որ այսպիսի պայմաններում հնարավոր չէ այսպիսի մեղադրանք առաջադրել, և հասարակական-քաղաքական գործչին զրկել ազատությունից արդեն երեք ամիս է: Գումարած դրան, արդեն երեք ամիս է՝ պարզվել է արդեն, հաստատվել է, որ քննիչը հեռացվել է վարույթից խախտումներ կատարելու համար: Գևորգ Սաֆարյանը հիմա իր քաղաքական հայացքների համար է կալանավորված», - ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նոր քննիչն իր հերթին արդեն երրորդ անգամ փոխել է մեղադրանքի բովանդակությունը: Փաստաբանի փոխանցմամբ, այժմ փորձ է արվում ընդդիմադիրների վրա բարդել, թե իբր Ամանորի գիշերը քաշքշուկ են հրահրել:

«Հավաքի մի շարք մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների հետ հրահրված վիճաբանության և քաշքշուկի ընթացքում հավաքի մասնակից Գևորգ Սաֆարյանը հարվածել է Գեղամ Խաչատրյանին: Անհասկանալի տերմին է՝ ինչ է նշանակում հրահրել քաշքշուկ: Այսինքն՝ ակցիայի մասնակիցները մտադրվել են՝ ինչպես անենք, որ քաշքշուկ հրահրվի, կամ՝ ինչպես անենք, որ վիճաբանություն հրահրվի: Անգամ եթե էդպես է, ոստիկանության աշխատակիցները կարող էին չհրահրվել», - նշեց Գևորգ Սաֆարյանի փաստաբանը:

Միջադեպից շուրջ երեք ամիս անց Գևորգ Սաֆարյանը ճանաչվել է այս գործով նաև տուժող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG