Եվրամիությունը դարձյալ կոչ է արել Ռուսաստանին՝ անհապաղ ազատ արձակել Նադեժդա Սավչենկոյին:
Երեկ հրապարակված հայտարարությունում նշվում է, որ ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ պահվող ուկրաինացի օդաչուի ազատ արձակումը այն քայլերից է, որ ստանձնել են կողմերը Մինսկի համաձայնություններով:
Երեկ Մոսկվայում ի պաշտպանություն Սավչենկոյի անցկացված բողոքի ակցիայի հինգ մասնակիցներ բերման են ենթարկվել: