Մատչելիության հղումներ

Հայաստանն ընդգրկվել է պաշտպանության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկեր ունեցող խմբում. ԹԻ


«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը իրականացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգի կոռուպցիոն ռիսկերի գնահատում: Համաձայն այդ ուսումնասիրության՝ Հայաստանն ընդգրկվել է D խմբում, որը համապատասխանում է պաշտպանության և անվտանգության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկերի առկայությանը:

«Ռիսկերի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են ֆինանսական գործողությունների և գնումների ոլորտներում` համապատասխանելով E խմբի չափանիշներին, որոնք բնութագրվում են շատ բարձր կոռուպցիոն ռիսկերի առկայությամբ»,- ասված է հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդագրությունում։

ԹԻ-ն իր «Պաշտպանության և անվտանգության ծրագրի» շրջանակներում մշակել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ` «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ»` վերլուծելու պաշտպանության և անվտանգության համակարգի հիմնական ռիսկային՝ քաղաքական, ֆինանսական, անձնակազմի, գործողությունների և գնումների ոլորտները: Այս ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը գնահատող 77 հարցից բաղկացած հարցաշարի հիման վրա երկիրը դասվում է A-F խմբերից որևէ մեկում, որտեղ A-ում կոռուպցիոն ռիսկերը շատ ցածր են, իսկ F-ում՝ շատ բարձր: Ուսումնասիրվել է 114 երկիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG