Մատչելիության հղումներ

Ըստ փաստաբանի՝ Արամայիս Ավագյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման


Արամայիս Ավագյանը որդու հետ
Արամայիս Ավագյանը որդու հետ

Ուզբեկստանում ծայրահեղ իսլամիստական գործունեություն ծավալելու, սահմանադրական կարգը տապալելու փորձերի և մի շարք այլ հանցագործությունների մեջ մեղադրվող հայազգի Արամայիս Ավագյանը և նույն գործով մյուս ամբաստանյալները բանտում հրապարակված դատավճռով դատապարտվել են 14-ական տարվա ազատազրկման: Այդ մասին Ավագյանի մորը՝ Ֆլորա Սաքունցին այսօր տեղեկացրել է որդու փաստաբանը:

Ֆլորա Սաքունցը «Ազատության» հայկական ծառայությանը փոխանցեց, որ իրեն հայտնելով տեղեկությունը՝ փաստաբանը «խնդրել է սպասել 2-3 օր»: Ըստ պաշտպանի՝ Դիզակի շրջանի դատարանի նիստերի քարտուղարը փոխանցել է, թե դեռ պատրաստ չէ դատավճռի կրկնօրինակը:

Արամայիս Ավագյանը գործով միակ ամբաստանյալն է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG