Միացյալ Նահանգների հարավում փոթորիկների և պտտահողմերի (տորնադո) զոհերի թիվը աճել է ևս 4-ով՝ հասնելով 22-ի: Տեխասի Դալաս քաղաքում պտտահողմը տասնյակ տներ է ավերել:
Ավելի վաղ փոթորիկները և պտտահողմերը 18 մարդու մահվան պատճառ էին դարձել հարավային Միսիսիպի, Թենեսի, Ալյասկա և Ալաբամա նահանգներում:
ABC-ի փոխանցմամբ, հինգ նահանգներում ավելի քան 1,000 տուն է վնասվել փոթորիկներից, իսկ Ալաբամայում ավելի քան 200 ճանապարհ է փակվել ջրհեղեղների պատճառով: