Մատչելիության հղումներ

Ռուս-թուրքական միջադեպ Էգեյան ծովում


Ռուսական «Սմետլիվի» ռազմանավը, արխիվ
Ռուսական «Սմետլիվի» ռազմանավը, արխիվ

Ռուսական «Սմետլիվի» ռազմանավն այսօր Էգեյան ծովում նախազգուշական կրակ է բացել թուրքական ձկնորսական մի նավի ուղղությամբ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ ռուս ծովայինները հրաձգային զինատեսակներից նախազգուշական կրակ են արձակել, երբ թուրքական նավը հայտնվել է ռազմանավից անթույլատրելի հեռավորության` մոտ 600 մետրի վրա:

«Թուրքական նավը չէր պատասխանում ռուսաստանյան անձնակազմի՝ ռադիոեթերում հնչեցրած բոլոր նախազգուշացումներին», - հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը` տեղեկացնելով նաև, որ միջադեպի առթիվ Մոսկվայում Թուրքիայի ռազմական կցորդը հրավիրվել է այդ գերատեսչություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG