Մատչելիության հղումներ

Ալբանիան հաղթեց Հայաստանին և «Եվրո-2016»-ի ուղեգիր նվաճեց


Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պարտությամբ ավարտեց Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլը: Հայաստան-Ալբանիա խաղն ավարտվեց 0-3 հաշվով: Ալբանիան կմասնակցի Եվրո-2016-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», մեկնարկային 8-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը: Իսկ ահա 24-րդ րոպեին գրանցվեց ևս մեկ ինքնագոլ, այս անգամ աչքի ընկավ Ռոբերտ Արզումանյանը (սակայն ՈՒԵՖԱ-ի պաշտոնակնա կայքի տվայլներով՝ գոլի հեղինակ է դարձել Խիմշիտին): Հայաստանի հավաքականի անդամները այդպես էլ չգտան իրենց խաղը: Թիմերը հանգստի գնացին 0-2 հաշվով՝ ի օգուտ ալբանացիների: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը չօգտագործեց իրեն ընձեռնված հնարավորությունները և դրա փոխարեն Ալբանիայի հավաքականը խփեց նաև 3-րդ գնդակը: Գոլի հեղինակ դար ձավ Արմանդո Սադիկուն:

Հանրապետական մարզադաշտի երկրպագուները հաճախակի սուլում էին և բացականչում «Սաքո հեռացիր»:

Եվրոպայի 2016 առաջնության ընտրական փուլում անցկացրած 8 խաղերի հետո Հայաստանի հավաքականն ունի միայն 2 միավոր: Հայաստանի ընտրանու հետ նույն խմբում ընդգրկված չորս թիմերից Եվրո-2016-ին կմասնակցեն Պորտուգալիայի և Ալբանիայի թիմերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG