ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի հետևանքով նշված գյուղի բնակչին պատկանող առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակի գույքը հրկիզման եղանակով ոչնչացվել է՝ պատճառելով նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն: