Մատչելիության հղումներ

Հովհաննիսյան. Գիշերը մոտ 20 գյուղ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ


ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Երեկ երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հակառակորդը կրակել է նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահամանամերձ գյուղերի ուղղությամբ

«Գյուղերը թվարկել չեմ կարող, ըստ էության, 20 գյուղ կա այդ հատվածում, բոլորն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Զինված ուժերը որևէ կորուստներ չունեն, քաղաքացիականների շրջանում չեմ կարող ասել, համապատասխան մարմինները կմեկնաբանեն։ Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սահմանային իրավիճակը միշտ վերահսկելի է մեր կողմից», - ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տես այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG