Վաղը՝ սեպտեմբերի 1-ն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Ըստ Ռուսաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության, Լավրովն ու Մամեդյարովը քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և իրավիճակը տարածաշրջանում։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն, իր հերթին, հայտարարել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Ռուսաստանի դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում։
Ադրբեջանցի պատգամավոր Ռասի Մուսաբեկովի կարծիքով, հենց ղարաբաղյան խնդիրն է Լավրով-Մամեդյարով բանակցությունների առանցքում։
Մանրամասները՝ տե՛ս այստեղ