Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում զեկույց է պատրաստվում «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրազրկելու մասին»


ԵԽԽՎ զեկուցող, բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչը օգոստոսի 24-27-ը կժամանի Բաքու՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրազրկելու մասին» զեկույցը նախապատրաստելու նպատակով:

Այս մասին հաղորդում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ Մարկովիչը Բաքվում մի շարք հանդիպումներ է ունենալու ԱԳՆ-ում, էկոլոգիայի նախարարությունում և գյուղնախարարությունում:

Նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության, Համաշխարհային բանկի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Զեկուցողը նաև բանակցություններ է ունենալու Ադրբեջանի սահմանամերձ շրջանների ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ:

Մարկովիչը նմանատիպ փաստահավաք առաքելությամբ Ադրբեջան էր այցելել նաև 2014 թվականի դեկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG