Բաքվում այսօր մահացել է ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիևը, ում նախօրեին ծեծի էին ենթարկել տեղի «Գաբալա» ֆուտբոլային թիմի խաղացող Ջավադ Հուսեյնովի հարազատները:
Ալիևը մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել են ծանր վիրավոր վիճակում:
Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեղեկություններ կան այն մասին, որ ծեծի պատճառ է դարձել Ֆեյսբուք սոցիալական ցանցում լրագրողի հնչեցրած քննադատությունը ֆուտբոլիստի հասցեին: