Մատչելիության հղումներ

Դավիթ Սանասարյանը հացադուլ հայտարարեց


Դավիթ Սանասարյանը «Ազատության» հրապարակում, 6-ը հուլիսի, 2015թ.
Դավիթ Սանասարյանը «Ազատության» հրապարակում, 6-ը հուլիսի, 2015թ.

Ցույցերը համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանն անժամկետ հացադուլ հայտարարեց Ազատության հրապարակում։

«Հացադուլս հանուն Հայաստանի Հանրապետության է, մեր վաղվա օրվա է և ի նպաստ մեր պայքարի է։ Հացադուլ անելու եմ այստեղ անժամկետ և սպասում եմ, որ Հայաստանի քաղաքացիները կգան այստեղ և միասին որոշում կկայացնենք, թե ինչ ենք անելու։ Այսինքն՝ իշխանությունների այն քայլը, որ մեզ ուղղակի քաշքշելով Բաղրամյանից տարան, պողոտան ազատեցին ու կարծում են, որ ամեն ինչ հանգիստ ընթանալու է, նրանք չարաչար սխալվում են. պայքարը հիմա նոր փուլ է մտնում, ավելի վճռական փուլ է մտնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սանասարյանը։

Նա նշեց, որ այս անգամ պահանջ չի ներկայացրել իշխանություններին. - «Իմ հիմնական ակնկալիքը ժողովրդից է, որ կգան այստեղ և միասին կկատարենք մեր քայլը։ Այստեղ խոսակցություն կա, որ ուրբաթ օրն են հավաքվելու, եթե ուրբաթ օրը այստեղ այնքան մարդ գա, որ կարողանանք գնալ Բաղրամյան, ես իմ հացադուլը կդադարեցնեմ ու բոլորի հետ միասին կքայլեմ Բաղրամյան։ Բաղրամյանը մերն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG