Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ հունիսի 28-ին, ժամը 23:50-ի սահմաններում Ազատության հրապարակում անցկացվող հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:
«Կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ ծնված Արամ Հակոբյան», - ասված է հաղորդագրությունում:
Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: