Ցուցարարները բացեցին Ֆրանսիայի հրապարակն, ու երթևեկությունն այդ հատվածում վերականգնվեց։
Նշենք, որ քիչ առաջ ցուցարարները փակեցին հրապարակն ու կաթվածահար արեցին երթևեկությունը Մաշտոցի պողոտայում։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց ցուցարարներին դուրս գալ փողոցից՝ նշելով, որ ոստիկանությունը նոր ուժեր կկենտրոնացնի հրապարակում։
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ «սթափվելու» կոչ արեց։ «Ոստիկանությունը գործողություն չի անի իր ժողովրդի նկատմամբ, եթե ժողովուրդը օրենքի մեջ մնա։ Մի՛ փակեք քաղաքը, մի՛ խաթարեք», - ասաց ոստիկանապետը։