Մատչելիության հղումներ

Ցուցարարները ՀԷՑ-ի աուդիտ անցկացնելու որոշումը գնահատում են «բավականին ուշացած»


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը ՀԷՑ-ի գործունեության աուդիտ անցկացնելու որոշումը գնահատում է որպես «բավականին ուշացած»:

«Ազատության» խնդրանքով մեկնաբանելով նախագահական նստավայրից տարածված հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության աուդիտ է անցկացվելու, «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, մասնավորապես, ասաց․ - «Ինչպես ընկերներս նշեցին՝ դա արդեն բավականին ուշացած հայտարարություն էր իրենց կողմից: Մեր պահանջները չեն փոխվել, մեր պահանջներն են՝ չեղարկել որոշումը, վերանայել սակագինը նվազեցման նպատակով և պատժել հունիսի 23-ին առավոտյան մեզ այստեղ ծեծի ենթարկած և ոստիկանական բաժիններ տարած քաղաքացիական և ոստիկանական համազգեստով անձանց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG