Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
«Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոչ իրավաչափ ուժի կիրառումը, ինչպես նաև լրագրողների նկատմամբ գործադրված բռնությունները մտահոգիչ են: Կարևոր է այս իրադարձությունների անաչառ հետաքննություն կատարել և անմիջապես ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին: Քաղաքացիական հասարակության և իշխանության միջև անկեղծ երկխոսությունը միակ ճանապարհն է խիստ և ժողովրդականություն չվայելող որոշումների հետևանքները հաղթահարելու համար», - ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության գործող նախագահ Դիրք Լորենցի հայտարարության մեջ: