Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը թույլատրում է շարունակել խաղաղ նստացույցը Ազատության հրապարակում


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և «Ո՛չ թալանին» նախաձեռնության նախաձեռնած հավաքի կազմակերպիչների միջև քիչ առաջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ոստիկանությունը հայտարարեց, որ ցուցարարներին կթույլատրվի շարունակել իրենց նստացույցը Երևանի Ազատության հրապարակում, պայմանով, որ նրանք չեն խախտի հասարակական կարգը՝ չեն աղմկի, չեն փորձի վրաններ տեղադրել, չեն աղտոտի տարածքը:

Ավելի վաղ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի մասնակիցները հայտարարել էին, որ իրենք մինչև երկուշաբթի օրը ժամը 19:00-ն նստացույց են անցկացնելու:

Նախաձեռնությունը մինչև նշված ժամկետը իշխանություններին կոչ է անում չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը։ Հիշեցնենք՝ ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

Նախաձեռնությունը վստահեցնում է, որ եթե իրենց պահանջը չբավարարվի, նրանք երկուշաբթի օրը երթով կշարժվեն դեպի Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր և այնտեղ կներկայացնեն իրենց պահանջները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG