Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստներից վեցը տարվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին։
Ոստիկանության լրատվական բաժնից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ակտիվիստների նկատմամբ իրականացվել է վարչական բերում՝ ոստիկանների պահանջին չենթարկվելու համար։
Այս պահին ցուցարարները ոստիկանության բաժնի մոտ են և պահանջում են ազատ արձակել ակտիվիստներին։
Սիսակ Գաբրիելյան
Մանրամասներն՝ ավելի ուշ