Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր մի քանի ժամ տևած քննարկումից հետո միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։
Հիշեցնենք՝ ՀԷՑ-ը իր հայտը ներկայացրել էր 17 դրամով։
«17 դրամից 7 դրամը արտադրող կայաններ են, 10 դրամը բաշխիչ ցանցի մասն է։ Մեր բավարարած հայտից 2 դրամը արտադրող կայաններ են, 4 դրամը՝ բաշխիչ ցանցի մասը։ 10 դրամից ներկայացրած 4-ն ենք բավարարել, և ՀԷՑ-ը կոնկրետ աշխատակազմին մեղադրում է, որ կա փաստացի կատարված ծախսեր, որոնք հիմնավորված չենք համարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։
Աստղիկ Բեդևյան
Մանրամասներն՝ ավելի ուշ