Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կաջակցի Իրաքին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում


Իրաք - Շիա աշխարհազորայինները Թիքրիթից հյուսիս գտնվող Բայլի ավանում, արխիվ
Իրաք - Շիա աշխարհազորայինները Թիքրիթից հյուսիս գտնվող Բայլի ավանում, արխիվ

Իրաքի խորհրդարանի խոսնակը, սակայն, կոչ է արել միջազգային համայնքին՝ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործում ավելի լայն աջակցություն ցուցաբերել։

«Իսլամական պետություն» խմբավորման՝ հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաք ներխուժումից հետո, քաղաքը լքած մարդիկ մինչ օրս ապրում են ճամբարներում՝ վրաններում։ «Իսլամական պետություն» խմբավորումը իր վերահսկողությունն է հաստատել նաև Իրաքի Անբար շրջանի զգալի հատվածում։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարեց Իրաք հավելյալ 450 ամերիկյան զինվորներ ուղարկելու որոշման մասին, ինչի արդյունքում Իրաքում ամերիկացի զինծառայողների թիվը կհասնի 3 հազար 500-ի։

Իրաքի խորհրդարանի խոսնակը, սակայն, կոչ արեց միջազգային համայնքին՝ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործում երկրին ավելի լայն աջակցություն ցուցաբերել։

«Մենք ողջունում ենք նախագահ Օբամայի՝ Իրաք հավելյալ ուժեր ուղարկելու որոշումը, սակայն դա բավարար չէ վերջնական հաղթանակ գրանցելու համար, մեզ հավելյալ օգնություն է հարկավոր», - հայտարարել է Իրաքի խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ-Ջիբուրին։

Միացյալ Նահանգները Իրաքին կհատկացնի նաև հավելյալ ռազմական տեխնիկա։

Ըստ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի կոնգրեսական Էդ Ռոյսի, Իրաքի կառավարությունը պետք է ավելի լավ համագործակցի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող խմբերի, մասնավորապես՝ քրդական ուժերի հետ։

«Հարկավոր է Իրաքի կառավարության առջև հարց դնել՝ կա՛մ դուք եք «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող խմբերին զինամթերք հատկացնում, կա՛մ նրանց զենք կտրամադրենք մենք»,- հայտարարել է Ռոյսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG