Մատչելիության հղումներ

Կանխատեսվում է Չինաստանում արտանետումների նվազեցում


Չինաստան - Արտանետումների հետևանքով թանձր մեգ Պեկինի կենտրոնական գործարար թաղամասում, արխիվ
Չինաստան - Արտանետումների հետևանքով թանձր մեգ Պեկինի կենտրոնական գործարար թաղամասում, արխիվ

Համաձայն նոր զեկույցի՝ Չինաստանում ջերմոցային գազերի արտանետումները, ամենայն հավանականությամբ, նվազելու են նախկինում ակնկալվածից ավելի արագ, ինչը, զեկույցի հեղինակների կարծիքով, նշանակում է, որ կարելի է կանխել համաշխարհային ջերմացումը՝ գերազանցելով ՄԱԿ-ի նախկինում սահմանած թիրախը:

Չինաստանը ջերմոցային գազերի արտանետումներով զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում, այդուհանդերձ՝ այն կգերազանցի ջերմոցային գազերի կրճատման չափը սպասվածից հինգ տարի ավելի շուտ։

Համաձայն Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի զեկույցի համահեղինակ Ֆերգյուս Գրինի, դա մասամբ պայմանավորված է Չինաստանի տնտեսական բարեփոխումներով:

«Վերջին մեկ տարվա ընթացքում ածխի օգտագործումը Չինաստանում նվազել է: Այն կարող է նվազել նաև ապագա հինգ տարիների ընթացքում, իսկ 2020 թվականի սկզբին ածխի գործածման մակարդակը նույնիսկ ավելի կիջնի», - ասում է Գրինը:

Անկումը պայմանավորված է Չինաստանի տնտեսության դանդաղ բարեփոխումներով․ - «Սա պայմանավորված է նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներով: Շատ կարևոր բարեփոխումներ են Չինաստանում ոչ ածխային էներգիայի ստացման աղբյուրների զարգացումը, ինչպիսին են գազը, վերականգնվող և միջուկային էներգիան»:

Գրինի կարծիքով՝ Չինաստանում անցկացված բարեփոխումների շնորհիվ հնարավոր կլինի խուսափել համաշխարհային ջերմացումից ավելի քան 2 աստիճանով, ինչը ՄԱԿ-ի թիրախի վերին սահմանն է:

ՄԱԿ-ում հույս են հայտնել, որ այդ չափորոշիչը կամրագրվի համաշխարհային կլիմայի վերաբերյալ համաձայնագրում՝ դեկտեմբերին Փարիզում:

Մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո իր ելույթում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել կլիմայի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու գործում:

«Բոլոր Մեծ յոթնյակի երկրները աջակցում են՝ իրականացնելու արտանետումների նվազեցմանը ուղղված նպատակները: Մենք շարունակելու ենք կատարել մեր ստանձնած ֆինանսական պարտավորությունները, որոնք կօգնեն զարգացող երկրներին անցում կատարել ցածր ածխածնային տնտեսությանը», - ասել է Օբաման:

Մեծ յոթնյակի ղեկավարները մինչև 21-րդ դարի վերջը հանածո վառելիքի օգտագործումից հրաժարվելու վերաբերյալ համաձայնություն են հայտնել:

Սպասվող համաձայնությունը լավատեսորեն է դիտարկվում փարիզյան հանդիպումից վեց ամիս առաջ: Սակայն բնապահպանների կարծիքով՝ աշխարհի զարգացած երկրների ղեկավարները պետք է իրենց ստանձնած պարտավորությունները գործողություններով համալրեն՝ անմիջականորեն զբաղվեն արտանետումների խնդիրներով և համապատասխան ներդրումներ կատարեն դեկարբոնացված համաշխարհային տնտեսություն ստեղծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG