Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ում դաշնակիցների հետ համագործակցում է ահաբեկչության դեմ պայքարում


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 26-ը մայիսի, 2015թ․
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 26-ը մայիսի, 2015թ․

«Իսլամական պետություն» խմբավորման՝ Իրաքում և Սիրիայում գրանցած վերջին հաջողություններից հետո միջազգային համայնքը բարձրաձայնում է ահաբեկչության դեմ ավելի լայն պայքար ծավալելու կարևորությունը։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ համագործակցելով այլ երկրների հետ։

«Մենք համագործակցում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ ահաբեկչության՝ մասնավորապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, քանզի ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրները սատարում են Իրաքի կառավարությանը «Իսլամական պետության» դեմ պայքարի ջանքերում», - ասել է Օբաման:

ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը լուրջ քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում մարտահրավերների դեմ պայքարի ուղղությամբ։

«ՆԱՏՕ-ի դաշնակից երկրները համագործակցում են խնդիրների դեմ պայքարելու ուղղությամբ», - նշել է Ստոլտենբերգը:

Նույն օրը հրապարակվեց բրիտանական պաշտպանական ուժերի տեսանյութը, որում պատկերված են Հյուսիսային Իրաքում «Իսլամական պետության» դիրքերը թիրախի տակ առած բրիտանական ուժերի գործողությունները։

ԱՄՆ-ը Իրաքի բանակին տրամադրում է ռազմական տեխնիկա և խորհրդատվական աջակցություն, մինչդեռ Իրաքի կառավարությունը ունի նաև տեղական ուժերի աջակցության կարիքը։

Վերլուծաբան Դագլըս Օլիվընթը «Ալհուրա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ ցանկալի կլիներ, որպեսզի այս ուժերը գործեին Իրաքի կառավարության հստակ իշխանության ներքո, սակայն ներկայիս իրավիճակում նրանց մասնակցությունը չմասնակցելուց նախընտրելի է։

ԱՄՆ-ը զգուշացրել է Իրաքի կառավարությանը՝ խուսափել միջկրոնական բախումների հարող քայլեր ձեռնարկելուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG