Մատչելիության հղումներ

Ուրուգվայում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը


Ուրուգվայում ոգեկոչում են Ցեղասպանության զոհերի հիշատակը
please wait

No media source currently available

0:00 0:01:22 0:00

1965 թվականին Հայոց Ցեղասպանությունը առաջինը ճանաչած երկրում՝ Ուրուգվայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: «Հիշողություն, արդարություն և փոխհատուցում» կարգախոսով արդեն տեղի է ունեցել ամենամյա քայլարշավ երթը, որն ավարտվել է ռոք համերգով:

Այս պահին տեղի են ունենում հայկական վարժարանների ավանդական մշակութային միջոցառումները, հայկական եկեղեցու առջև: Կեսօրից հետո «Արմենիա» հրապարակում ելույթ է ունենալու Ուրուգվայի համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարգարյանը:

Հիմնական միջոցառումները նախատեսված են երեկոյան: Օրենսդիր պալատում, ելույթ է ունենալու Ուրուգվայի փոխնախագահը Ռաուլ Սենդիքը՝ նախագահ Տաբարե Վասկեսի ներկայությամբ: Նա ստանալու է Ուրուգվայի հայերի երախտագիտությունը Հայոց ցեղասպանության ճանաչման 50-ամյակի առթիվ:

Այնուհետև տեղի կունենա հայկական երաժշտության համերգ՝ պետական սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ, ուրուգվայահայ հայտնի երաժիշտ Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ: 1500-ից ավելի հանդիսատես ներկա կլինի համերգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG