Մատչելիության հղումներ

Էնթոնի Բարսամյան. «Հայերը մտնում են բարգավաճման փուլ»


ԱՄՆ հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյան
ԱՄՆ հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյան

ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահը կասկած չունի՝ Ցեղասպանության լիարժեք ճանաչման խնդիրը մոտ ապագայում իրականություն կդառնա։

Ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է և մոտ ապագայի խնդիր է, համոզված են Միացյալ Նահանգների հայերը:

«Ցեղասպանությունից հետո անցած 100 տարիների ընթացքում հայ ժողովուրդը հաղթահարել է գոյատևման փուլը և մտնում է բարգավաճման փուլ», - «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասաց Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ, Խարբերդի և Սեբաստիայի հայերի ժառանգ Էնթոնի Բարսամյանը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, նա ասաց, թե կասկած չունի՝ Ցեղասպանության լիարժեք ճանաչման խնդիրը մոտ ապագայում իրականություն կդառնա։

«Աշխարհն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, և այժմ խնդիրն այն է, թե երբ այն կճանաչվի Թուրքիայում», - ասաց Բարսամյանը։

Նրա խոսքով՝ հենց Թուրքիայի քաղաքացիները պետք է սեփական կառավարությունից պահանջեն ընդունել իրենց պատմության մութ դրվագները:

Ինչ վերաբերում է հայ - թուրքական հաշտեցմանը, Էնթոնի Բարսամյանը համոզմունք հայտնեց, որ այն պետք է հետևի ճանաչմանը: Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ հայ - թուրքական երկխոսությունը հաշտեցման պարտադիր և անհրաժեշտ տարրերից մեկն է:

Չնայած ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խոշորագույն միջոցառումները կանցկացվեն մայիսի սկզբին Վաշինգտոնում, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների ողջ տարածքում անցնելու են տեղական միջոցառումներ, պատարագներ, երթեր և հիշատակի երեկոներ: ԱՄՆ-ի գրեթե յուրաքանչյուր նահանգում ստեղծվել են Հայոց ցեղասպանության հիշատակի կոմիտեներ, որոնց աշխատանքները համակարգում են տեղական համայնքների առաջնորդները, Ամերիկայի հայկական կազմակերպությունները և Հայ Առաքելական եկեղեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG